ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հերքում է ՀՀ հարավում երկու ռուս սահմանապահի մահվան տեղեկատվությունը, որը հայտնվել է լրատվամիջոցներում:
«ԶԼՄ-ների ներկայացուցիչների խնդրանքներին ի պատասխան՝ երկու ռուս սահմանապահի մահվան մասին միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունը» մեկնաբանելու վերաբերնալ, հայտնում ենք, որ իրականությանը չի համապատասխանում: Մենք կոչ ենք անում ԶԼՄ-ներին՝ զգույշ և հավասարակշռված վերաբերվել նման տեղեկատվության տարածմանը», - ասվում է դեսպանության մեկնաբանության մեջ: